100 միլիոն եվրո վարկը, որը 2016 թվականին Վրաստանին հատկացրել է Եվրոպական ներդրումային բանկը (EIB)՝ շրջաններում մունիցիպալ ենթակառուցվածքների վերակառուցման ծրագրերը ֆինանսավորելու համար և չի օգտագործվել, կուղղվի «COVID-19»-ի համավարակի հետևանքների հաղթահարմանը:
«EIB–ը տվել է իր համաձայնութունը՝ վերածրագրավորել այս վարկը», – հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Համաձայն 2016-ի դեկտեմբերի 9-ին Վրաստանի և «EIB»-ի միջև ֆինանսական համաձայնագրում կատարված փոփոխությունների` վարկային ռեսուրսներն ուղղվելու են համավարակի դեմ պայքարին՝ երկու հիմնական ոլորտներում: Մասնավորապես, խոսքը բժշկական ծառայությունների մատուցման բարելավման մասին է, որը ներառում է նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների ձեռքբերում, առողջապահական ենթակառուցվածքների արդիականացում, ինչպես նաև պատվաստանյութերի ձեռքբերում, թեստավորման համար լաբորատորիաների վերազինում և քաղաքացիների անհատական պաշտպանության սարքավորումներով ապահովում:
Վարկի նոր պայմանների համաձայն, այն պետք է մարվի դրա յուրացման սկզբից 25 տարվա ընթացքում, այդ թվում՝ առաջին 5 տարիները հանդիսանում է արտոնյալ ժամանակահատված: «EIB»-ը Վրաստանում գործում է 2007 թվականից: Այս ընթացքում բանկը հանրապետությանը տարբեր նախագծերի ֆինանսավորման համար գրեթե 2 միլիարդ եվրոյի վարկ է հատկացրել: