Ներքին գործների նախարարության տեղեկատվությամբ՝ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 855 դեպք է հայտնաբերվել:
Գերատեսչության տեղեկատվությամբ, ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն տուգանել է 70 ֆիզիկական անձի, որոնց մեջ կան քաղաքացիներ, որ խախտել են ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքի կարգը: Դիմակ կրելու կարգի խախտման համար 24 ժամում տուգանվել է 785 անձ:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը, հակառակ դեպքում նրանց դեմ կօգտագործվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:
Դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին: