Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45 969-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 107-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 34 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41 693 է, փաստացի բուժվողներինը՝ 3075։

Մահվան 3 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 919 դեպք կա, այլ պատճառով՝ 282։

Մեկ օրում թեստավորվել է 2631 մարդ։ Ընդհանուր առմամբ, 240 943 թեստ է արվել։