ՀասարակությունՔաղաքականություն 12 Հոկտեմբերի, 2022 • Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 12-ին ժամը 00:20 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմը կորուստներ չունի», — ասված է հաղորդագրությունում:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝