Վրաստանում կորոնավարակից մահացել է 18-րդ պացիենտը։ Այս մասին տեղեկությունը թարմցվել է կառավարության կայքում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1421-ի:
Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1137 մարդ: Վարակից երկրում մահացել է 18 մարդ:
Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 7005 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 255: