Նոյեմբերի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 204 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 785 մարդ, մահացել է 83 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 791 115, այստեղից ապաքինվել է 727 184 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 140:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52 834 փորձարկում, այդ թվում 37 227-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 607-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.85% է, վերջին 14 օրվանը՝ 9.85%, վերջին 7 օրվանը՝ 9.25%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 057 216 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 224 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 70 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 718 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 156 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: