Մադաթափա լճի թռչունների թվաքանակի մեծացման համար նախատեսվում է կառուցել արհեստական լիճ և անցախուց (շլյուզ)՝ ջրի մակարդակը բարձրացնելու նպատակով:

Ջավախքի ազգային պարկի դիտարկումների համաձայն` հավալուսները բնակվում են Ջավախքի բազմաթիվ լճերում, ինչպիսիք են օրինակ Մադաթափա, Բուղդաշեն, Խանչալի լճերը, սակայն դրանք բազմանում են միայն Կարծախի Խոզապինի լճում: Ինչպես բացատրում են Ազգային պարկի աշխատակիցները, պատճառն այն է, որ այնտեղ կան կղզիներ, որտեղ բույն են դնում հավալուսները և այլ թռչունները, սակայն այդ կղզիները գտնվում են Թուրքիայի կողմը: Հավալուսները բույն են դնում այն պատճառով, քանի որ նրանք կղզիներում իրենց ապահով են զգում:

Madatapa 1

Ջավախքի լճերում ժամանակավորապես կամ մշտապես բնակվում են 180 տեսակի թռչուններ, այդ թվում և հավալուսները: Մադաթափա լճի վրա կա միայն մեկ կղզի, ուստի որոշվել է Մադաթափա լճում կառուցել ևս մեկը, բայց մինչ այդ լճում անհրաժեշտ է բարձրացնել ջրի մակարդակը: Այս պահին լճի խորությունը 1,40 մ է, իսկ ափերի մոտակայքում 40 սմ է, ուստի որոշվել է շլյուզերի օգնությամբ բարձրացնել ջրի մակարդակը առնվազն 30 սմ-ով:

Այս պահին երկու նախագծերն էլ գտնվում են նախագծման փուլում: