Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44 845-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը՝ սեպտեմբերի 6-ը, կիրակի էր և ախտորոշիչ լաբորատորիաներից շատերը չեն աշխատել։
Ապաքինվել է ևս 32 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 40 121 է, փաստացի բուժվողներինը՝ 3549 է։
Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 900 դեպք կա, այլ պատճառով՝ 275։
Մեկ օրում թեստավորվել է 1038 մարդ։ Ընդհանուր առմամբ, 219 177 թեստ է արվել։