Այսօր հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219 353-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը՝ մայիսի 9-ը հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել, կատարվել է 1790 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1 016 681 թեստ է արվել:
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազում է՝ 8 863:
Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից, 2 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 249 դեպք կա, այլ պատճառով՝ 1 041։
Ապաքինվել է ևս 622 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 205 200 է։