Ախալքալաքի մունիցիպալիտետում, 8555 լարիի չափով, մարել են 143 բաժանորդի հողերի ոռոգման ծառայությունների պարտքերը: Ընդհանուր առմամբ, Վրաստանում պետական արտոնություններից օգտվել են և հողաբարեկարգման դիմաց գանձման վճարից ազատվել ավելի քան 24 հազար բաժանորդ: Այս մասին հայտնում է «Վրացական հողաբարեկարգում» ընկերությունը:
2020 թ-ին, կառավարության որոշմամբ, կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանում հողաբարեկարգման ծառայությունները բաժանորդներին մատուցվում են անվճար: Գյուղնախարարության տվյալներով, պետությունը ներել է շուրջ 8 միլիոն լարի (մոտավորապես 2,5 միլիոն դոլար) ընդհանուր պարտք, որը կուտակվել է 2012-ից 2019 թվականներին:
Ըստ «Վրացական հողաբարեկարգման» գնահատումների, ֆերմերներն արդեն խնայել են ավելի քան 2,9 միլիոն լարի (967 հազար դոլար):
Բացի այդ, հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ամբողջությամբ մարվել է 42 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտքերը ընկերությանը: Պարտքը կազմել է 8 միլիոն լարի (գրեթե 2.7 միլիոն դոլար): Գումարը կուտակվել է հողաբարեկարգման (մելիորացիայի) ծառայությունների համար՝ 2012-ից 2019 թվականներին ընկած ժամանակահատվածում:
Կորոնավիրուսի համավարակից առաջացած ճգնաժամը Վրաստանի իշխանություններին ստիպեց վերանայել իր առաջնահերթությունները: Կառավարությունը հայտարարելով ներմուծման փոխարինման ծրագրերի մասին, մշակեց գյուղատնտեսական աջակցության ծրագիր, որի նպատակն էր զարգացնել գրանցված հողեր ունեցող գյուղացիական տնտեսությունները: Այս ծրագրի շնորհիվ շուրջ 200 հազար ֆերմեր արդեն ստանում են լրացուցիչ արտոնություններ:
Նման նյութեր:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը դեռևս չի վաճառվել, գնորդները դեռ քիչ են, չնայած, ըստ կարտոֆիլագործների, նկատվում է շարժ, մունիցիպալիտետում արդեն կարելի է տեսնել…
21.01.2021 | նորություններ
Ախալքալաքում համավարակային գյուղատնտեսական տարին առանձնացավ վարելահողերի քանակի աճով: Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ամփոփում է 2020 գյուղատնտեսական…
31.12.2020 | Տնտեսություն
Ջավախքում, տարբեր փորձագետների առաջարկությամբ, բնակիչները փորձում են կարտոֆիլին այլընտրանք հանդիսացող մշակաբույսեր աճեցնել, որպեսզի կախված չլինեն միայն կարտոֆիլից: Սակայն, այլընտրանքային մշակաբույսեր աճեցնելու ճանապարհին հողագործները առերեսվում են…
19.12.2020 | Տնտեսություն
Ախալքալաքի մունիցիպալիտետում կապույտ այծառվույտի մշակումը, որը բոլորիս հայտնի է որպես սունելի, բախվում է անհաղթահարելի խնդրի՝ վնասատու միջատների հետ, որոնց դեմ մարդիկ չիմանալով ինչպես պայքարել, պարզապես…
18.11.2020 | Տնտեսություն
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկությամբ՝ «Սարփի» մաքսային անցակետով, Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան է մտել 23 450 կիլոգրամ կարտոֆիլով բեռնված ավտոտրանսպորտային միջոց:
17.11.2020 | Տնտեսություն
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ բոլոր ֆերմերներն են լավ գազարի բերքի ստացել, ոմանց համար տարին բերքատու էր, ոմանց համար՝ ոչ, սակայն գազարի գնից դժգոհ են…
14.11.2020 | Տնտեսություն
Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքն ավարտված է, մարդիկ գոհ են բերքից, սակայն գոհ չեն գնից ու գնորդների բացակայությունից:
10.11.2020 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքն իր գագաթնակետին է հասել, ֆերմերները հիմնականում գոհ են բերքից, բայց դժգոհում են գնորդների պակասից և ցածր գնից:
30.09.2020 | Տնտեսություն