Վաղը՝ հունիսի 8-ին, ժամը 16։00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում Ախալքալաքի «Աբուլը» կընդունի «Գագռա-2»-ին։

Նշենք, որ ընթանում է Վրաստանի առաջնությունը, վաղվա խաղն առաջնության 9-րդ խաղն է։ Հաջորդ խաղը կկայանա Կասպի քաղաքում, հունիսի 13-ին, որտեղ էլ «Աբուլն» իր ուժերը կփորձի Կասպիի թիմի հետ: