Ախալքալաքի միակ «Խաս Բախչա» զբոսայգում երեխաների համար ընդամենը երկու խաղահրապարակ կա, որոնցից մեկն արդեն երկար ժամանակ է պիտանի չէ օգտագործման։ Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ կոտրված խաղահրապարակը նորոգելու կամ այն նորով փոխարինելու նախագիծ դեռ չկա։

jardvac-pshrvac

Քաղաքի միակ այգում կա ընդամենը երկու խաղահրապարակ կա, առանց այդ էլ միմյանց սպասող երեխաները, հիմա մնացել են մեկի հույսին։ Խաղահրապարակներից մեկն ամբողջովին ջարդված է։

Ախալքալաքում քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ պատրաստվում է նախագիծ ներկայացնել քաղաքապետարան: JNEWS-ը դիմեց քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժին՝ մանրամասները ճշտելու, որտեղ մեզ պատասխանեցին, որ այս պահի դրությամբ չկա որևէ նախագիծ՝ խաղահրապարակը վերանորոգելու կամ նորով փոխարինելու համար: Իսկ էկոնոմիկայի բաժնից նույնպես ասացին, որ ոչ միայն նախագիծ չկա, այլև առաջիկա երկու ամիսներին չի էլ լինի, քանի որ դիմացն ընտրություններն են։

Մեր ստացած տեղեկությունը հստակեցնելու համար դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին.

«Այսօրվա դրութամբ, այս հարցի վերաբերյալ նախատեսված ոչ մի բան չկա, բայց երեկ մենք ունեցանք քննարկում այս թեմայով: Էկոնոմիկայի բաժնից մեր աշխատողներին կուղարկեմ, որ գնան տեսնեն, թե ինչն ինչոց է։ Տեսնենք, եթե ամբողջությամբ փոխելու կարիք կա, ուրեմն ամբողջությամբ կփոխենք, եթե ոչ, ապա կվերանորգենք», – ասաց Ախալքալաքի քաղաքապետը։

Նորից դիմեցինք քաղաքում քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանին, պարզելու թե իրականում կա նախագիծ, թե՞ ոչ:

«Ես հիմա առաջարկություն պիտի անեմ, արդյո՞ք իրենք բյուջեի մեջ կներառեն, թե ոչ, դա արդեն ինձնից կախված չէ։ Ես հիմա որպես քաղաքապետի ներկայացուցիչ առաջարկություն պետք է անեմ, որ Ախալքալաքի այգում մանկական կարուսել, ինչպես նաև սպորտային սարքավորումներ տեղադրենք: Նմանատիպ նախագծեր ունենք», – ասաց Գևորգ Պետրոսյանը։

jardvac khaghahraparak

Գայանե Ակոջյան