Այսօր՝ հունվարի 15-ին, Ախալքալաքում՝ Մաշտոցի հրապարակում, ապամոնտաժվում են քաղաքի գլխավոր տոնածառը և ամանորյա զարդարանքը: Կենտրոնական հրապարակով երթևեկը կվերականգնվի օրվա երկրորդ կեսին՝ ապամոնտաժումից հետո:
Այսօր՝ կեսօրից հետո կբացվի Ջավախիշվիլի-Ազատություն խաչմերուկը և ճանապարհը դեպի Մաշտոցի հրապարակ ազատ կլինի ավտոմեքենաների երթևեկության համար: Ամանորյա տոների համար քաղաքի կենտրոնում երթևեկությունը սահմանափակ էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ից:
Ըստ ՍՊԸ «Գեոպրոֆ»-ի աշխատակիցների, որը զբաղվում էր Ախալքալաքի ամանորյա զարդարանքով, կենտրոնական ճանապարհը կբացվի մինչև 15:00-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Մաշտոցի հրապարակում սկսել էին տեղադրել տոնածառը: Տոնածառի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 25-ին:
Այս աշխատանքների տենդերը շահել էր «Գեոպրոֆ» ՍՊԸ-ն և, ըստ տենդերի այն ապամոնտաժում է տոնածառը և զարդարանքը 2020 թվականի հունվարի 15-ին: