Jnews-ը վերջերս նյութ հրապարակեց քաղաքացիական բյուջետավորում Ախալքալաք 2024-ի մասին, մեր ստացած տեղեկությունն այն մասին, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը քաղաքացիներից գաղափարների մրցույթի ոչ մի հայտ չի ստացել, իրականությանը չի համապատասխանում։ Այն բանից հետո, երբ տեղեկությունը քաղաքապետարանի ներսում պարզաբանվեց, մեզ ծանուցեցին, որ 3 դիմում է ստացվել։ Այսօր կլինի այս գաղափարների քննարկումը։
Մեր՝ Ախալքալաքում քաղաքացիներից ոչ ոք ֆինանսավորման գաղափար չի ներկայացրել նյութից հետո, որը հրապարակվել էր հոկտեմբերի 15-ին, մեր խմբագրությունը զանգեր ու նամակներ ստացավ, որում ասվում էր, որ այդ մրցույթի համար հայտեր ներկայացվել են։
Առաջին նյութի ժամանակ Jnews-ը տեղեկությունը ճշտել էր փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանի հետ։ Ինչպես մեզ քաղաքապետարանից պարզաբանեցին, տեխնիկական խնդիրների պատճառով նա տեղեկություն չի ունեցել ներկայացված հայտերի մասին։
«Պարզապես ծրագրի հետ կապված խնդիր կար, Հրաչովիչը (Ախալքալաքի փոխքաղաքապետ) հին տեղեկություն ուներ: Վաղը քննարկում է լինելու, բոլորը հրավիրված են»,- ասաց Քաղաքացիական բյուջետավորման հանձնաժողովի քարտուղար Կարինե Քսպոյանը։
Երկու դիմում անձամբ հայտատուներն են ներկայացրել քաղաքապետարան, մեկ դիմում ստացել են քաղաքապետարանի փոստի միջոցով։
Ներկայացված գաղափարները հետևյալն են.
• Քաղաքային ավտոկայանի տարածքի բարեկարգում
• Ճգնավոր սրբավայր տանող ճանապարհի բարեկարգում
• Փողոցների անվանումներով ցուցանակների տեղադրում:
Քաղաքացիական բյուջետավորումն Ախալքալաքի մունիցիպալիտետում ներդրվել է 2023 թվականին «HEKS-EPER Georgia» կազմակերպության ծրագրի շրջանակներում՝ Սամցխե-Ջավախքի գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոն (SCCSF) կազմակերպության աջակցությամբ: Ախալքալաքի բնակիչների ներկայացրած լավագույն գաղափարն իրականացնելու համար, այս տարի մունիցիպալիտետի բյուջեով հատկացվել է 30 հազար լարի։ Այդ միջոցներն օգտագործվել են Ախալքալաքի կենտրոնական այգում մեծ ինտերակտիվ գովազդային վահանակի տեղադրման համար։ Հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 50 հազար լարի։
Հուլիսի 15-ից օգոստոսի 16-ը, երբ հայտարարվել էր բնակիչների դիմումների ընդունման մրցույթ, քաղաքապետարան ոչ ոք նախագիծ չէր ներկայացրել։ Օգոստոսի 23-ին քաղաքապետարանը որոշում է կայացնում 2 շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 6-ը, երկարաձգել հայտերի ընդունման վերջնաժամկետը։
Նշենք, որ նախորդ տարի այս ծրագրով Ախալքալաքի քաղաքապետարան էր ներկայացվել 4 հայտադիմում, այն ժամանակ ևս մեկ անգամ երկարացվել էր հայտերի ընդունման ժամկետը։