Հայաստանում փետրվարի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 170 011-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 191-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3158 դեպք կա, այլ պատճառով՝ 797։

Ապաքինվել է ևս 101 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161 790 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 266 է։ Փաստացի բուժվողների թիվը նվազել է 27-ով։

Փետրվարի 18-ին 2 931 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 697 288 թեստավորում։