Բուզավեթ գյուղում կան բազմաթիվ խնդիրներ` սկսած գազից ու ջրից, վերջացրած սոված, թափառող շների ոհմակներով, որոնք հարձակվում են բնակիչների վրա: Չլուծված խնդիրները և վատ կենսապայմանները գյուղից արտագաղթի պատճառ են դարձել, որը շարունակվում է մինչ օրս:

Բուզավեթի բնակիչները կարծում են, որ իրենց գյուղը անտեսանելի է տեղական իշխանությունների համար, դա հաստատում է ցուցատախտակի բացակայությունը Բուզավեթ և Աբուլ գյուղեր տանող ճանապարհի խաչմերուկում: Բարեբախտաբար, Կարտիկամ գյուղի կեսից ասֆալտ կա: Ինչպես ասում են բուզավեթցիները, իրենց գյուղն անտեսանելի է նույնիսկ այն վաճառողների համար, ովքեր շրջում են բոլոր գյուղերով և առաջարկում են իրենց ապրանքները: Այստեղ կարող եք տաքսիով հասնել 20 լարիով, բայց ոչ բոլոր տաքսիստներն են պատրաստ փչացնել իրենց մեքենաները այս քարքարոտ ճանապարհներին: Եթե մեր ժամանման նախորդ օրը դեպի գյուղ տանող ճանապարհը հարթեցվել էր, ապա գյուղամիջյան ճանապարհները սարսափելի վիճակում էին:

jampaaa
Կարտիկամ-Բուզավեթ-Աբուլ-Թախչա խաչմերուկն՝ առանց որևէ ցուցանշանների

antar

Գյուղ տանող ճանապարհը հիսաքանչ է: Մի կողմից բլուրներ և անտառներ են, մյուս կողմից` դեղնավուն մարգագետիններ: Անտառներն այստեղ շատ են, շատ են նաև ընկած ծառերը, դրանցից շատերը պարզապես փտում են անձրևի և արևի տակ, սակայն, ինչպես գյուղացիներն ասացին, նրանք չեն կարող վերցնել այս ծառերը և տանել տուն, դրա համար տուգանք է նախատեսված, չնայած որ բնակիչները ձմռանը ստիպված են մեծ գումար վճարել վառելափայտի համար:

«Մենք գրել ենք դիմում, որպեսզի Բնապահպանության նախարարությունը թույլ տա անտառում վայր ընկած ծառերը տանել: Արդեն 15 տարի է, ինչ գյուղացիները չեն կարողանում տանել այդ ընկած ծառերը, դրանք փտում են, բայց մարդկանց թույլ չեն տալիս օգտագործել: Մեր գյուղում բնական գազ չունենք, պետությունը խոստացել է գազ անցկացնել Թախչա և Աբուլ գյուղերում: Միայն Բուզավեթը կմնա առանց գազի: Ես արդեն գնել եմ 2 շարք վառելափայտ, վճարելով 600 լարի՝ չհաշված այն փաստը, որ մենք ունենք աթար: Երբ մենք գազի համար դիմում ենք, մեզ ասում են, որ գյուղը փոքր է, և բյուջեն չի բավարարի մինչև գյուղ գազը հասցնելու համար: Կարծեմ խնդրել են, որ գյուղը գազի անցկացման համար 30-35 000 լարի հավաքի: Այսինքն՝ յուրաքանչյուր տուն պետք է հավաքի 1000 լարի: Դա դժվար է անել, մենք շատ միայնակ ծերեր ունենք, 1000 լարին էլ փոքրիկ գումար չէ», – ասում է Բուզավեթի բնակիչ Էդգար Թոսունյանը:

buzavet7

Բուզավեթում բոլորը միաբերան նշում են, որ գյուղի հիմնախնդիրներն են ջուրը, բնական գազի բացակայությունը և արոտավայրերի խնդիրը:

«Անտառում ծառեր կան, իսկ մենք չենք համարձակվում դրանք վերցնել և բերել տուն: Տուգանում են 2000 լարիով: Ո՞վ ունի այդքան գումար փորձելու համար: Եթե ինձ 2000 լարի տաք, ապա ես կփորձեմ: Մենք գնացել էինք քաղաքապետարան, 2 հոգի վերև բարձրացան ու դիմում գրեցին: Դեռևս պատասխան չկա: Այս տարի գումար չկա, մենք չենք գնացել խոպան, չգիտենք, թե ինչպես ենք գոյատևելու», – ասում է Արտյուշ Բիչախչյանը:

Այստեղ կարտոֆիլ քիչ են ցանում, տեղանքը լեռնային է, վարելահողերը` քիչ: Անասուն էլ են քիչ պահում, քան առաջ, քանի որ բացի արոտավայրերից, ջրելու խնդիր կա: Լեռնային լճերը ծածկված են տիղմով: Բնակիչների խոսքով՝ ամբողջ գյուղում ընդամենը 90 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, նախկին 170 գլխի փոխարեն:

buzavet1

Գյուղում այսօր 35 տուն կա, չնայած ըստ տարեցների, ժամանակին 180-ն տուն է եղել գյուղում: Բուզավեթի բնակիչները հիմնականում արտագաղթել են Սևծովյան ափեր, Ռուսաստանի Անապա քաղաք: Շատ տներում ապրում են միայն տարեցները:

«Գյուղի հիմնական խնդիրը բնական գազի և ջրի բացակայությունն է: Երեկ ճանապարհը հարթեցվել է: Առջևում ընտրություններն են: Չկա գազատար, որը նախատեսվում էր կառուցել մինչև 2020 թվականը: Հենզել Մկոյանը խոստացել էր, մենք մեր ձայները տվեցինք ընտրություններին: Մեզ համար ոչ մի օգնություն չկա: Նրանք ջուրն անցկացրեցին, տենդերը շահեցին, փողը վերցրեցին, բայց խողովակները անընդհատ պայթում են, քանի որ դրանք անորակ են: Երբ ճնշումը բարձր է լինում, կա՛մ առաջին գիծն է պայթում, կա՛մ՝ երկրորդը: Մենք պարզապես հոգնել ենք փորելուց և նորոգելուց, ավելի լավ է նոր ջրագիծ անցկացնենք», – ասում է գյուղի բնակիչ Ալբերտ Մանուկյանը:

buzavet3

Այս վայրում ջուրը շատ հաճախ է պայթում

Ինչպես ասում են բնակիչները, ջրավազանի ջուրը նույնպես խնդիր է: Տեղի բնակիչները իրենք են դա մաքրում այնտեղ ընկած միջատներից, առնետներից և գորտերից, ըստ նրանց, այն երկար ժամանակ է չի քլորացվել:

Ինչպես նշում են բուզավեթցիները. «Մենք դիմակներով ենք շրջում, պաշտպանվում ենք կորոնավիրուսից, բայց մեր ստամոքսում խոլերա է»:

buzavet6

Այստեղ նույնպես խնդիրներ կան Վրաստանի այլ վայրերից անասուններ արածեցնող եկվորների հովիվների հետ:

«Երբ նրանք նախիրները քշում են արոտավայրեր, մենք նրանց կուլտուրական ձևով բացատրում ենք, որ չի կարելի, մենք այստեղ պետք է ցորեն ցանենք: Նրանք ինչ-որ մեկին են զանգում, չգիտեմ, թե որ մարմիններին: Այնտեղից վախեցնում են մեզ, որպեսզի նրանց չդիպչենք, «հակառակ դեպքում մենք ձեզ բանտ կնստեցնենք, կամ էլ կտուգանենք»: Այս տարի գյուղացիները չկարողացան գնալ խոպան, նրանք կարող էին հնձել այս խոտը և մի տուկը վաճառել 8 լարիով: Եթե վաճառեին 100 տուկ, կարող էին գոնե ինչ-որ խնդիր լուծել: Այսօր եկվորների նախիրները արածում են մեր արոտավայրերում, և մենք ոչ ոքի չենք կարող դժգոհել», – ասում է Բուզավեթի բնակիչը:

buzavet5

Այս մասում արոտավայրերն օգտագործվում են Վրաստանի այլ շրջանների անասնապահների կողմից

Buzavet

Գյուղն 8-ամյա դպրոց ունի: Ավագ դպրոցի աշակերտները դպրոց են հաճախում հարևան Կարտիկամ գյուղում: Բուզավեթում նախակրթարան չկա: Ծնողները մանկապարտեզի տարիքի 6 երեխաներին իրենց հաշվին տանում են հարևան Կուլիկամ գյուղ: Գյուղում վստահ են, քանի որ 35 ընտանիքի համար չեն ցանկանում գումար ծախսել և գազ անցկացնել, ուրեմն 6 երեխայի համար մանկապարտեզ էլ չի կառուցվի: Անցյալ տարի «Օգնություն գյուղին» ծրագրի գումարով վերանորոգվել են միայն ակումբի պատերը, իսկ գյուղի բարերարը ֆինանսավորել է տանիքի ծածկը: Այս տարի ՕԳԾ-ով հատկացված գումարները կուղղորդվեն գյուղը լուսավորելու համար:

Տեղացիների խոսքով, խնդիրներն այսքանով չեն եզրափակվում: 3-4 տարի առաջ թափառական շների ոհմակներ են հայտնվել գյուղի մերձակայքում: Գյուղի լիազորը դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց այդ խնդիրը նույնպես չի լուծվել: Ձմռանը վայրի շների քաղցած ոհմակները հարձակվում են գյուղացիների վրա:

buzavet2

Բնակիչները արդեն հույս չունեն նաև նախընտրական խոստումներից, որոնք ամեն անգամ տրվում են այս կամ այն իշխանությունների կողմից:

«Բուզավեթի համար արդեն 4 տարի ոչինչ չի արվել: Երիտասարդները փախչում են գյուղից, հնարավորություններ չկան: Մարդիկ գոյատևում են: Նրանք միշտ խոստացել են, որ ամեն ինչ կլինի, բայց ոչինչ չի արվել: Ամեն ինչ նույնն է: Մեր բնակչությունը ոչ ոքի չի հավատում: Մենք ունենք 120 հա անտառ, և այս պահին ես տալիս եմ 1200-1500 լարի` ձմռանը վառելափայտ գնելու համար: Մենք հանդիպում ունեցանք Ունանյանի հետ (խմբ. Ախալքալաքի քաղաքապետը), նա ասաց. «Մենք կգանք, այս կանենք, այն կանենք»: Բայց ոչինչ չի արվել», – ասում է Կառլեն Մարուքյանը:

Գյուղի լիազոր Արթուր Դումանյանն ասում է, որ գյուղը շատ խնդիրներ ունի, բայց տեղական իշխանությունները փորձում են դրանք լուծել:

«Մենք վառելափայտի հարցով եղել ենք քաղաքապետի մոտ, նա ասաց, որ դիմում գրեք, մենք գրեցինք և ուղարկեցինք Թբիլիսի, տեսնենք, թե երբ կլինի պատասխանը: Դա մեկ ամիս առաջ էր: Քաղաքապետն ասաց, որ իրենք ինչով կարողանան կօգնեն, որ իրենք բնակչության կողքին են: Ինչ վերաբերում է ջրավազանին, մենք դեռ չենք անդրադարձել այս խնդրին, մենք երբեմն այն ինքներս ենք մաքրում: Ինչ վերաբերում է լուսավորությանը, ես տեսել եմ նախահաշիվը, տոկոսներ կար: Սկզբում 17 էր, բայց փոխել են 12-ի: Մենք արդեն տեղադրում ենք», – ասում է Արթուր Դումանյանը:

Քրիստինե Մարաբյան