Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածվեց տեղեկություն այն մասին, որ ուսուցիչները այլևս չեն հանձնի կորոնավարակի պարտադիր թեստավորումը, սակայն կրթության և գիտության նախարարաությունից Jnews-ին հաստատեցին, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և ուսուցիչները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետք է շարունակեն թեստ հանձնել։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը, աջակցությամբ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ներկայացուցիչների՝ վերապատրաստել են ավելի քան 400 պետական և մասնավոր դպրոցների բժիշկների։
Նախարարությունից Jnews-ին հայտնեցին, որ այն դպրոցները, որտեղ արդեն կան վերապատրաստված բուժքույրեր թեստավորման գործընթացը կիրականացնեն իրենք՝ ըստ համապատասխան կարգի: Իսկ այն դպրոցները, որտեղ դեռ չկան վերապատրաստված բուժքույրեր, ապա նույն կերպ կշարունակեն թեստ հանձնել առողջապահական կենտրոններում, դա հաստատեց նաև Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը։