Մոտ մեկ շաբաթ է, ինչ Ախալքալաքի կենտրոնական զբոսայգու մուտքերի մոտ հայտնվել են «Վրացական երազանքի» պաստառները, որտեղ հերքվում են հասարակական կազմակերպությունների տարածած տեղեկատվությունը, քաղաքացիական հասարակությանը հասցված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նախաձեռնված օրինագծի վնասի մասին։ Հարկ է նշել, որ Ախալքալաքում այս պաստառներն առանձնապես նկատելի չեն։

Որոշ տեղերում պաստառները պատռված են, որոշ տեղերում՝ դեռ պահպանված։ Նշենք, որ այս պաստառները ստեղծվել են ի պատասխան հասարակական կազմակերպությունների «Ինչու է այս օրենքը ռուսական» տեղեկագրերին։ «Վրացական երազանքը» պաստառներ է տպել «Ինչու է այս օրենքը ոչ թե ռուսական, այլ եվրոպական»: Եթե որոշ մունիցիպալիտետներում այս երկու պաստառների միջև պայքար է ընթանում, և նույնիսկ ակտիվիստներն են վիճում միմյանց հետ, ապա Ախալքալաքում «Երազանքի» պաստառներն անաղմուկ են հայտնվել։ Այստեղ ՀԿ-ների պաստառներ չկան։

inoagent

JNEWS-ն այգում գտնվող երեք մարդկանց հարցրեց, թե արդյոք նրանք նկատել են այս պաստառները և արդյոք գիտեն, թե ինչ է գրված դրանցում: Երեքն էլ պատասխանեցին, որ չեն նկատել պաստառները։

Քաղաքի այլ վայրերում նմանատիպ պաստառներ մենք չնկատեցինք։

«Վրացական երազանքի» տեղեկագրի «Ինչու է այս օրենքը ոչ թե ռուսական, այլ եվրոպական» լուսանկարն ավելի քան 250 օգտատեր կիսվել է այն Facebook-ի իրենց էջերում։ Նրանց թվում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ, քաղաքապետեր ու նահանգապետեր, ինչպես նաև մունիցիպալ աշխատակիցներ։ Անցած շաբաթ օրը Facebook սոցիալական ցանցն, ի պաշտպանություն Վրաստանում արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունման, արգելափակել էր այս գրառումները։

Այն մասին, որ «Վրացական երազանք»-ը պատրաստվում էր կրկին խորհրդարան մտցնել արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը, հայտնի դարձավ ապրիլի սկզբին։

Այս օրինագծին դեմ են արտահայտվել ոչ կառավարական կազմակերպություններն ու վրացական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի կոմիտեն, եվրոպական առաջնորդներն ու կազմակերպությունները։ Հայաստանի առաջատար հասարակական կազմակերպությունները դեմ են արտահայտվել այս օրինագծին, և ի պաշտպանություն Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, նրանք աջակցության նամակ են հղել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, որը բողոքում է, այսպես կոչված «Ռուսական օրենքն օտարերկրյա գործակալների մասին» [պաշտոնական անվանումն է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»], իշխող կուսակցության նախաձեռնության ընդունման դեմ։

Ավելի քան 400 ԶԼՄ-ներ և հասարակական կազմակերպություններ կարծում են, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումը անհնարին կդարձնի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների սկսումը։

Նշենք նաև, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը» անվանել է «ռուսական օրենք» և «Վրացական երազանքի» կառավարությանը մեղադրել է ռուսական միտումներին հետևելու մեջ։

Հիշեցնենք, որ առաջին փորձը 2023 թվականի մարտին ավարտվեց հանրային լայնածավալ բողոքի ակցիաներով և օրինագծի հետկանչմամբ։