Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 56 821 դեպք:
Հոկտեմբերի 11-ին կատարվել է 1 269 թեստ, հաստատվել է 370 նոր դեպք, առողջացել են 67-ը, 6 մահվան դեպք է արձանագրվել:

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 56 821, բուժվողներ՝ 9 598, առողջացածներ՝ 45 891, մահվան ելքեր՝ 1026, ընդհանուր թեստեր՝ 327 163: