Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել խորհրդարանի «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավորի եղբորը պատկանող մեքենայի պայթեցման փորձի առթիվ:
Ինչպես հաղորդեցին Վրաստանի ՆԳՆ-ից JNEWS-ի հետ զրույցում, հետաքննությունն տարվում է Վրաստանի ՔՕ 229-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է պայթյուն:
Այսօր, օգոստոսի 21-ին Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան: Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: