Ախալքալաքի հանրային զուգարանը կառուցվել էր 2017 թվականին, և չնայած Ախալքալաքի քաղաքապետարանը բազմիցս խոստացել էր բացել այն, սակայն զուգարանը դեռևս չի աշխատում: Այժմ, առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում, Ախալքալաքի սպասարկման կենտրոնը խոստանում է բացել և շահագործման հանձնել հանրային զուգարանը:

Ախալքալաքի միակ հանրային զուգարանը, որը կառուցվել է երեք տարի առաջ` 2017 թ-ին, քանդվել է քաղաքացիների անփույթ վերաբերմունքի և սեփականատերերի բացակայության պատճառով:

Շինարարությունից հետո երկար ժամանակ քաղաքապետարանը չգիտեր, թե ում փոխանցեր հանրային զուգարանի շահագործումը: 2018 թ-ին, Սպասարկման կենտրոնի բացումից հետո, քաղաքապետարանը փորձեց հանրային զուգարանը սպասարկման համար նրան փոխանցել, սակայն Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը հրաժարվում էր այն ընդունել, պատճառաբանելով, որ հանրային զուգարանը կառուցվել է անորակ, առկա են կոյուղու և ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, իսկ վերանորոգման համար Սպասարկման կենտրոնը միջոցներ չունի:

zugaran

«Ինչու շինարարը պատասխանատվության չկանչվեց: Ես հրաժարվում էի, քանի որ ոչինչ չէր աշխատում, ջուր ընդհանրապես չկար: Այն բանից հետո, երբ Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը ինչ-որ բան շտկեց, ջուրը մի փոքր հոսում է, բայց միևնույնն է, առանց պոմպի սպասարկումն անհնար կլինի », – ասում է Արմեն Բիչախչյանը:

Ըստ նրա, այժմ, համաձայնելով սպասարկել, նրանք պարզապես ռիսկի են դիմում:

«10 օր առաջ ես խոսեցի քաղաքապետի հետ, և նրա հետ խոսելուց հետո ես համաձայնեցի ընդունել հանրային զուգարանը», – ասաց Արմեն Բիչախչյանը:

tualet2

Հանրային զուգարանը գտնվում է հակասանիտարական վիճակում, ծորակները, դռները, էլեկտրական անջատիչները և էլեկտրական լամպերն անհետացել են, զուգարանակոնքերն ու լվացարանները կոտրված են, ջուրը հոսում է զուգարանով մեկ, չհաշված տհաճ հոտը, որը զգացվում է մոտակա մարզադաշտի մոտից:

Այս պահի դրությամբ Սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրում և կարգի են բերում զուգարանը և զուգարանի շրջակա տարածքը: Նրանք նաև հեռացրել են ցանկապատը կենտրոնական փողոցից, ինչը խանգարում էր մարդկանց և անվասայլակների տեղաշարժին, քանի որ հանրային զուգարանը հարմարեցված է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց սպասարկելու համար:

tualet3

Հասարակական զուգարանը կլինի անվճար:

«Մեր բյուջեում ունենք «այլ ծախսեր» կետը, և մենք այդ գումարի և խնայողությունների հաշվին կկատարենք այս աշխատանքները: Նախնական հաշվարկներով, մեզ հարկավոր կլինի 1500-2000 լարի: Մենք միայն պիտի փոխենք կոտրված դռները, բռնակները, անջատիչները տեղադրենք, իսկ աշխատողները մերն են: Մենք աշխատանքի կընդունենք մեկին, ով կհետևի մաքրությանը և կստանա աշխատավարձ», – ասում է Արմեն Բիչախչյանը:

Նա խոստանում է, որ հանրային զուգարանը կգործի առավելագույնը մեկ շաբաթ հետո:

Ախալքալաքում հասարակական զուգարան կլինի

Ախալքալաքի հասարակական զուգարանը կլինի վճարովի

Հանրային զուգարանն անխնամության պատճառով փչանում է

Ախալքալաքի հասարակական զուգարանը խոստանում են բացել օրերս

Ախալքալաքի սպասարկման կենտրոնը չի սպասարկի հասարակական զուգարանը

Հասարակական զուգարանը «չի կորցնում» հույսը