Այսօր, օգոստոսի 26-ին Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի է ունեցել Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների գործով ձերբակալվածների խափանման միջոցը սահմանելու դատական նիստը։ 11 ձերբակալվծների նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է սահմանել կալանքը։
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին: Նշենք, որ 11 ձերբակալվածներից 3-ը Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչներ են:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով, ինչը ենթադրում է բռնություն: Ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև կռիվ է եղել: Բանն այն է, որ եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ՔՕ-ի միանգամից երկու հոդվածով, կան վիրավորներ և ձերբակալվածներ:
Թորիա գյուղի բնակիչներից մեկի խոքսով, իրենք 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին փոխանցի, որ ոչխարի հոտը դուրս հանեն իրենց արոտավայրերից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:
Թորիայի միջադեպի գործով 11 ձերբակալված կա