Հատուկ պորտալում, մինչև 18 տարեկան երեխաներին տրվող միանվագ նպաստը ստանալու համար, արդեն գրանցվել է ավելի քան 600.8 հազար երեխա, որը վերաբերում է մոտավոր 366 հազար ընտանիքի: Դրամական նպաստի փոխանցումը կսկսվի սեպտեմբերից:
Սոցիալական օգնության համար հայտադիմումների ընդունումը սկսվել է օգոստոսի 15-ին և կտևի մինչև դեկտեմբեր:
Օգոստոսի 6-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության աջակցության նոր փուլի մասին: Օգնության շրջանակներում, պետության կողմից 200 լարիի (65 ԱՄՆ դոլար) չափով միանվագ օգնություն կստանան Վրաստանի 18 տարեկանը չլրացած բոլոր քաղաքացիները:
Դրա համար հայտադիմումը պետք է ներկայացնել daxmareba.moh.gov.ge կայքում՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:
Եթե անհատը չի կարողանում գրանցվել, ապա նա պետք է կապ հաստատի սոցիալական ծառայությունների բաժնի, Վրաստանի տարածքային զարգացման նախարարության կամ Տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակների հետ: Կարելի է կապ հաստատել նաև Արդարադատության տան մասնաճյուղերի, Հանրային կենտրոնների և «Liberty Bank»-ի մասնաճյուղերի հետ: