Ախալքալաքում Վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները օծել են քաղաքի փողոցները՝ խաղաղության և հանգստության համար:
Այսօր՝ օգոստոսի 9-ին, Վրաց ուղղափառ եկեղեցու քահանաները շրջել են ամբողջ քաղաքում՝ Աստվածամոր սրբապատկերով: Ըստ նրանց, նրանք որոշել են օծել քաղաքը, և մասնավորապես քաղաքի կենտրոնը, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել սպանություն, որպեսզի Ախալքալաքում երեկ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո խաղաղություն և հանգստություն լինի: