Երեկվանից առանց էլեկտրականության են մնացել Ախալքալաքի շրջանի Բարալեթ և շրջակա գյուղերը: Բարալեթ գյուղի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրալարերի վրա: Ինչպես Jnews-ին հայտնեցին Energo Pro Georgia-ից, իրենց աշխատակիցները տեղում աշխատում են վթարի վերացման ուղղությամբ և մոտավոր երկու ժամվա ընթացքում էլեկտրականությունը կվերականգնվի:

Նշենք, որ Ախալքալաքի շրջանի Բարալեթ և շրջակա գյուղերը, հուլիսի 24-ի երեկոյան մոտավոր ժամը 23:00-ից մնացել են առանց էլեկտրականության:

Energo Pro Georgia-ի աշխատակիցները վստահեցնում, որ առաջիկա երկու ժամվա ընթացքում վերոնշյալ գյուղերում հոսանքը կվերականգնվի: