ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի բնակիչ Մնացական Մարգարյանը ստացել է կրթաթոշակ՝ որպես սփյուռքի լավագույն ուսանող:
Կրթաթոշակը տրամադրվում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, իսկ թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կողմից: Կրթաթոշակի տրամադրման արարողության պատվավոր հյուրերի շարքում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Մնացականին անձամբ է հանձնել կրթաթոշակը:
Մնացականի համար այս կրթաթոշակին հասնելը շատ դժվար է եղել: Դպրոցական տարիներից նա շատ է պարապել և նույն տեմպերով շարունակել է ուսումնառությունն ինստիտուտում: Ուսման հետ մեկտեղ նա արդեն 8 ամիս է աշխատում է «SoftConstruct Development Office» ընկերությունում՝ որպես ծրագրավորող-ինժեներ:
Մնացականը ծրագրում է մնալ Հայաստանում և իր կարիերան շարունակել Երևանում՝ խորացնելով իր գիտելիքները արհեստական ինտելեկտի և մեքենաշինության ոլորտում:
Մնացական Մարգարյանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում, ավարտել է Դիլիֆ գյուղի միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին նա լրացուցիչ պարապել է դասուսույցների մոտ մաթեմատիկա և անգլերեն: 2017 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետ:
Հարկ է նշել, որ Երևանի պետական համալսարանը առաջատար կրթական և գիտական կենտրոն է Հայաստանում` ինչպես համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի հիմնարար հետազոտությունների ոլորտում անձնակազմի վերապատրաստման, այնպես էլ ծրագրավորողների բարձր որակավորում ունեցող անձնակազմի վերապատրաստման գծով:
Նյութը՝ «Ռադիո ՆՈՐ»-ից