Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ից 16:00 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի շրջանի՝ Չունչխա, Կիրովական և շրջակա գյուղերը կհոսանքազրկվեն:
Ինչպես նաև, ժամը 13:00-ից մինչև 18:30-ն առանց էլեկտրականության կմնան Նինոծմինդայի շրջանի Փոկա, Վլադիմիրովկա, Ասպարա և շրջակա գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: