«Բաց հասարակություն հիմնադրամ – Վրաստան»-ը ծախսել է ավելի քան 857 հազար ԱՄՆ դոլար՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար:
Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել մի քանի ոլորտներում` բժշկական անձնակազմի ուժեղացում, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրազեկում, մարզերի բնակչության համար նախատեսված նախագծեր, քաղաքացիների համար անվճար իրավաբանական և հոգեբանական ծառայություններ և այլն:
Հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստում են անցել 60 հիվանդանոցների 822 բժիշկներ: Ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող հազարավոր քաղաքացիներ կենսական նշանակության օգնություն են ստացել:
Բացի այդ, Կախեթիի շրջանի 150 ուսանող ստացել է նոութբուք, պլանշետ և ինտերնետի ծառայությունների հասանելիություն:
Նյութը՝ «Netgazeti.ge»-ից