3 քաղաքային և մեկ գյուղական մունիցիպալ մարզական հաստատություններ կթարմացնեն իրենց մարզագույքը:

Ապրիլի 5-ին հայտարարվել էր մարզագույքի և սպրոտային պարագաների գնման մրցույթ, իսկ այսօր ավարտվել է առաջարկների ընդունումը։ Մրցույթը հայտարարվել էր 23 080 լարիի չափով, ամենացածր առաջարկված գումարը 21 440 լարին է։ Մրցույթը շահել է Թբիլիսիի «Գեոպրոֆ» ՍՊԸ-ն։

Սպորտային ապրանքներն ու մարզագույքը պետք է ձեռք բերվեն Ախալքալաքի մարզադպրոցի, Ախալքալաքի փակ լողավազանի, Շախմատի դպրոցի և Արագվա գյուղի Դահուկային դպրոցի համար:

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ պետք է ձեռք բերվի.

Ախալքալաքի մարզադպրոցի համար՝ տատամներ (100 քմ), 7 կցագունդ, 10 զույգ բռնցքամարտի ձեռնոց, 10 բռնցքամարտի տանձիկ, 9 բռնցքամարտի հարվածաթաթ։

Ախալքալաքի շախմատի դպրոցի համար՝ 10 ժամացույց շախմատի համար, 10 կտոր գրականություն շախմատի համար, շախմատի խաղաքարերի 20 կոմպլեկտ:

Ախալքալաքի լողավազանի համար՝ լողավազանի 2 ջերմաչափ, 2 ժամաչափ, 2 սուլիչ, 2 փրկարարական լողախցիկ, 2 փրկարար բաճկոն, մեկ լողավազանի մաքրիչ, լողավազանի վակուումային մաքրիչ, մանկական ժիլետ և 10 հատ ձեռնաթաթեր լողի համար, վազքուղի, փայլատ գորգ 4 հատ, երկու հուլա-հուպ, ցուգափայտ, 2 ոստյունապարան, 10 գնդակ, լողավազանի փողրակ։

Արագվա գյուղի դահուկային դպրոցի համար՝ 4 կոմպլեկտ դահուկային համազգեստ։