Այսօրվանից սկսվել է դեպի Արագվա գյուղ տանող, Ախալքալաք-Բակուրիան կոչվող ճանապարհի փոսային նորոգման աշխատանքները: Այդ ճանապարհին մեծ ու անանցանելի փոսեր էին գոյացել։ Աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։

Ընկերության գործադիր տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքով, ամեն ամիս փոսային նորոգման աշխատանքներ են կատարվում:

«Աշխատանքներն սկսել ենք այսօր, տեսնենք, թե ե՞րբ կավարտենք, կապված է օրվա ընթացքում մեքենաների ինտեսիվ տեղաշարժի և, իհարկե եղանակային պայմանների հետ», – ասում է Ինասարիձեն։

Նշենք, որ Ախալքալաքի և գյուղական ճանապարհների փոսային աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը հաղթել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը 300 000 լարիով։ Աշխատանքները պետք է իրականացվեն՝ ըստ պատվիրատուի տեխնիկական բնութագրերի: Աշխատանքները ներառում են վնասված ասֆալտբետոնե ծածկի հեռացում, աղբի հեռացում, խծապի կտրում և բիտումի լցում, կողքերից 0,6 կգ/մ² հեղուկ բիտումի քսում, այնուհետև ասֆալտապատ ծածկի վերին շերտի փռում: