Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքերով, երեկ հիվանդանոց է տեղափոխվել երեք երիտասարդ, որոնցից մեկն արդեն մահացած է եղել, իսկ մյուս երկուսին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել:
Օգոստոսի 9-ի դրությամբ՝ հիվանդանոցում երեկվա միջադեպի մասնակիցներից չկան:
Ըստ Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի, հիվանդանոց են դիմել միայն կուլիկամցիները և բժշկական օգնություն է ցուցաբերվել երկու քաղաքացու:
Իսկ Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ գլխի բաց վնասվաքով, ծանր վիճակում Թբիլիսի է տեղափոխվել Արթուր Գաբրիելյանի հայրը՝ Սամվել Գաբրիելյանը:
Երեկ, օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վ. Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիները այրել են կրակողի՝ Ա. Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կլիմենտ Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները: Հատկանշական է, որ այրված տներում մարդ չի եղել և ոչ ոք չի տուժել: Մինչև ուշ գիշեր քաղաքում անկարգությունները շարունակվում էին: Տեղում մոբիլիզացված էր հատուկ ջոկատայիններն ու ոստիկանական ուժերը:
Այսօր, օգոստոսի 9-ին առավոտյան Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:
Սպանություն Ախալքալաքում. պատճառներ, ականատեսներ ու մանրամասներ
Հյուրանոցի սեփականատերը ձերբակալվել է, Ախալքալաքում փնտրում են տները հրդեհողներին
Լուսանկարներ՝ երեկ Ախալքալաքում տեղի ունեցած անկարգություններից