ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները թմրանյութերի հետ կապված հանցագործություններ կատարելու մեղադրանքով ձերբակալել են յոթ անձի։
Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման ու պահման, դրանց իրացմանը նպաստելու, ինչպես նաև թմրանյութ պարունակող բույսերի ապօրինի մշակման մեղադրանքով։
Մեղադրյալների անձնական խուզարկության, նրանց ժամանակավոր բնակության վայրերի խուզարկության, ինչպես նաև նրանց կողմից նշված վայրերում իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են իրացման համար պատրաստված տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր՝ առանձնապես խոշոր չափերով, այդ թվում՝ «մեֆեդրոն», «մեթադոն», մինչև 4 կիլոգրամ «մարիխուանա», «կանեփ» բույսի 21 թուփ և «պրեգաբալին» դեղամիջոցի 323 հաբ։
Ձերբակալվածների թվում կան անձինք, որոնց հանցանքը բացահայտելու նպատակով ոստիկանությունը վերահսկվող փոխարինում է իրականացրել նրանց անունով ուղարկված ծանրոցների նկատմամբ և որպես իրեղեն ապացույց առգրավել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։
Քննչական գործողությունների արդյունքում իրավապահները նաև առգրավել են թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր և հրազեն։
Հետաքննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 260-րդ, 260⁴-րդ, 19-260-րդ, 261-րդ, 265¹-րդ, 273-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։



