Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, «Վրացական երազանքը» Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից համամասնական ցուցակներով որպես թեկնածու է առաջադրել Սումբատ Կյուրեղյանին:
«Պետությունը վստահություն հայտնեց ինձ, և ես չմերժեցի: Մենք ունենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Բացի այդ, ես շատ հետաքրքրված եմ քաղաքացիության խնդրով, կարծում եմ, որ չպետք է խնդրենք նախարարությանը մեզ քաղաքացիություն տալ և դրանով իսկ լավություն անեն մեզ, պետք է փոխել սահմանադրությունը, Վրաստանի օրենսդրության շրջանակներում փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ և գործարկել երկքաղաքացիության տրամադրման հարցը:
Ես ցուցակով «Վրացական երազանքի» ցուցակում 37-րդ համարն եմ: Ես շատ հավանական եմ գնահատում խորհրդարան մտնելու իմ շանսերը: Ես 7 տարի եղել եմ Սակրեբուլոյի նախագահ, 3 անգամ ընտրվել եմ այս պաշտոնում, ես ամենաերկարաժամկետ ղեկավարներից եմ», – իր առաջադրումն այսպես է մեկնաբանում Սումբատ Կյուրեղյանը:
Սումբատ Կյուրեղյանը ծնվել է 1968 թ.-ի մարտի 8-ին, 1992-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ունի գիտական գյուղատնտեսի մասնագիտություն: Ամուսնացած է, ունի երեք երեխա: