Այսօր՝ փետրվարի 19-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 671, որից 328-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 4 նոր դեպք. Ադիգենի՝ 1, Ասպինձա՝ 0, Ախալցիխե՝ 1, Ախալքալաք՝ 0, Բորժոմի` 2 և Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 153 անձ. Ախալցիխեում՝ 27, Բորժոմիում՝ 64, Ադիգենում՝ 12, Ասպինձայում՝ 7, Ախալքալաքում՝ 14 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 28 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 4 մարդ: Մահվան մեկ դեպք է գրանցվել Ախալքալաքի շրջանում: Կորոնավարակից մահացել է 74 տարեկան տղամարդ:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 603, իսկ մահվան դեպքերը՝ 47:
Այս պահի դրությամբ սպասվում է 88 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 3 անձ, ընթանում է փորձաքննություն։