Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնաթող է եղել: Այդ մասին նա հայտարարել է այսօր, դեկտեմբերի 23-ին Կառավարության վարչությունում արտահերթ ճեպազրույցի ընթացքում:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել կոալիցիայի իր գործընկերներին և Կառավարության անդամներին:
«Ես այսօր լքում եմ այս պաշտոնը, բայց մնում եմ մեր երկրի հավատարիմ զինվորը», – հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վրաստանի Սահմանադրության համաձայն` վարչապետի պաշտոնաթող լինելու դեպքում Կառավարության ամբողջ կազմը մեխանիկորեն զրկվում է իր լիազորություններից, և նրանք մնում են իրենց պարտականությունների կամակատարները: Այս մասին հայտնում է Վրաստանի հայերի միության պաշտոնական կայքէջը:
Վարչապետի պաշտոնաթող լինելուց հետո երկրի նախագահը պարտավոր է խորհրդարկցություններ անցկացնել խորհրդարանականների մեծամասնության հետ և 7 օրից ոչ պակաս ժամկետում պետք է թեկնածու նշի վարչապետի պաշտոնի համար:
Այնուհետև 7 օրվա ընթացքում վարչապետի թեկնածուն պետք է նախարարների թեկնածուներ ընտրի և կազմի կառավարական ծրագիր, ինչից հետո այն ծանոթացնի Խորհրդարանին: Դրանից հետո կսկսվի նոր կառավարական համակարգին վստահության հայտարարման գործընթացը: Խորհրդարանի վստահությունը ստանալու համար անհրաժեշտ է ցուցակային մեծամասնության աջակցությունը:
Եթե Կառավարությունը չստանա վստահություն 30-օրյա ժամկետում, տեղի կունենա նրանց կողմից ավելի վաղ ներկայացված կամ կառավարության թարմացված կազմի երկրորդ քվեարկությունը: Այն դեպքում, եթե Խորհրդարանը երրորդ անգամ ևս չհաստատի նոր Կառավարությանը, ապա կնշանակվեն վաղաժամ Խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի վարչապետի պարտականությունների կամակատարն է նշանակվել Արտաքին Գործերի արդեն նախկին նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին: