Այսօր, մայիսի 30-ին Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայում մեծամասշտաբ աշխատանքներ են սկսվել։ Տեղում աշխատում է ծանր տեխնիկան։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Ճավճավաձեի պողոտա: Ըստ նրա՝ Վարազիսխևիից մինչև Ատենի փողոց վերանորոգման այս փուլի համար երեք ամիս ժամանակ ունեն, սակայն հնարավոր է ժամկետը բավարար չլինի իրականացվող աշխատանքների համար։

poxoxc

«Էլեկտրաէներգիան, որը օդում է, նախատեսված է նրանց գետնի տակ իջեցնել, ինչպես նորմալ զարգացած երկրներում է։ Մեկ անգամ ևս ուզում եմ ներողություն խնդրել մայրաքաղաքի բնակչությանը ստեղծված անհանգստության համար, բայց բոլորս համաձայն ենք, որ այսպիսի ծրագրի իրականացումն առանց սահմանափակումների անհնար է։ Ինչ վերաբերում է ժամկետներին, առաջին փուլի աշխատանքնորը երեք ամսում պետք է ավարտվեն։ Ամենամեծ խնդիրը գետնի տակ տեղակայված ցանցն է։ Իրականում ոչ ոք չգիտի նրա գոյության վայրը։ Մի բան գիտենք, որ այն խիստ վնասված է, այդ պատճառով «Georgian water and power»-ի հետ միասին վարձել ենք արտասահմանյան փորձագետների և նրանց վերահսկողության ներքո իրականացվում են աշխատանքները»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Միաժամանակ հավելելով, որ 3 ամիսը բավական չլինի փողոցի վերականգնումն ամբողջությամբ ավարտել, ապա այս տարի կիրականացնեն ծրագրի միայն առաջին փուլը: Եվ համապատասխանաբար ըստ տարիների իրականացվի ամբողջ ծրագիրը:

javjavdze

Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայում սկսված վերանորոգման աշխատանքների պատճառով ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելափակվել է Վարազիսխևիից մինչև Ատենի փողոց։ Ժամանակավորապես փոխվում են նաև հասարակական տրանսպորտի ուղղությունները։

Ռիմա Մառանգոզյան