Ըստ «Վրացստատի»՝ մեկ տարվա ընթացքում մրգերի գնաճը կազմել է 32%, կաթնամթերքը թանկացել է՝ 14,6%-ով, մսամթերքը՝ 11,5%-ով, հացն ու հացաբուլկեղենը՝ 9,4%-ով:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է հուլիս ամսվա գնաճի ցուցանիշները, համաձայն որի՝ տարեկան գնաճը կազմել է 5,7%:
Տարեկան գնաճի ձևավորումը հիմնականում ազդել է հետևյալ խմբերի գների փոփոխության վրա. Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գներն աճել են 11,5 տոկոսով: Թանկացել են հետևյալ ենթախմբերի գները՝ մրգեղեն և խաղող (32 տոկոս), սուրճ, թեյ և կակաո (17,4 տոկոս), կաթ, պանիր և ձու (14,6 տոկոս), ձուկ (10,3 տոկոս), բուսական յուղ և ճարպ (12,6 տոկոս), միս և մսամթերք (11,5 տոկոս), հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր (10,2 տոկոս), հաց և հացամթերք (9,4 տոկոս), շաքար, ջեմ և այլ քաղցրավենիք (5,1 տոկոս);
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի խմբում արձանագրվել է 9% գնաճ:
Նշված ժամանակահատվածում տրանսպորտի խմբում գները նվազել են 9,3 տոկոսով: Իջել են նաև անձնական տրանսպորտային միջոցների շահագործման (-11.9%) և տրանսպորտային ծառայությունների (-7.1%) գները: