Շիրվան Շիրինյանն ու Արմեն Ունանյանը լքում են «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, սակայն մնում են Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում որպես անկախ պատգամավորներ։ Ինչու են վերջիններս նման որոշում կայացրել, պարզաբանում է պատգամավոր Շիրվան Շիրինյանը։

Ինչով է պայմանավորված «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը լքելու ձեր որոշումը:

Որպես անկախ պատգամավորներ, մեզ համար ավելի հեշտ կլինի աշխատել բոլոր կուսակցությունների հետ, քննադատել կուսակցություններին, առաջարկներ անել բոլորին։ Մեր հեռանալու հիմնական նպատակը սա է: Մենք այսօր մտածեցինք, որ, մնացած երկուսուկես տարում, մեզ համար ավելի հեշտ կլինի աշխատել որպես անկախ պատգամավորներ։

Ձեր որոշման վրա ազդել է այն փաստը, որ վերջերս Ախալքալաքի տեղական բջիջի նախկին ղեկավար Մելիք Ռայիսյանին փոխարինել է Արսեն Կարապետյանը։

-Ոչ:

Դուք խնդիրներ ունեցել եք կուսակցությունում:

Ոչ, մենք կուսակցության հետ խնդիրներ չունենք, ես իմ կյանքում ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, կուսակցական չեմ եղել նույնիսկ սովետական ժամանակներում։

Շիրվան Շիրինյանը և Արմեն Ունանյանն Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո են մտել «Միացյալ ազգային շարժման» կուսակցական ցուցակներով՝ 2021 թվականին:

Ախալքալաքի մունիցիպալիտետի վերջին գումարման Սակրեբուլոյի կազմում 42 պատգամավոր է։ Նրանցից 14-ը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն են, իսկ 28-ն ընտրվել են համամասնական ընտրակարգով։