Նախագծողի անցած տարվա սխալը շտկելու համար, այս տարի տեղական բյուջեից գումար է հատկացվել Օլավերդ գյուղի դպրոցը ջրով ապահովելու համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղում դպրոցի ջրամատակարարման համար հատկացվել է 10 099 լարի: Այս աշխատանքի տենդերն արդեն հայտարարվել է:

Աղբյուրից մինչև դպրոց ջրամատակարարման գծի երկարությունը 800 մ է:

Անցյալ տարի՝ 2019 թվականին, Օլավերդ գյուղի դպրոցում նոր զուգարան կառուցեցին: Դրա համար հատկացվել էր 40 000 լարի, սակայն նախագծողների սխալմունքի պատճառով դպրոցում ջուր չկա, և զուգարանից հնարավոր չի օգտվել:

1

Ըստ դպրոցի տնօրեն Գառնուկ Տաշչյանը` անցած տարի կատարված աշխատանքների նախագծման ընթացքում թույլ են տրվել սխալներ, ջրի աղբյուրը նախագծվել է սխալ տեղում: Սակայն ինչպես նա պնդում է, այս տարի տվյալ խնդիրը կլուծվի:

«Տենդերն արդեն հայտարարված է, և շուտով դպրոցում ջրի խնդիրը կլուծվի», – ասում է Գառնուկ Տաշչյանը:

2

Անցյալ տարի Բարձրալեռ շրջանների հիմնադրամը հատկացրել է 1 370 000 լարի Ախալքալաքի մունիցիպալիտետում դպրոցների վերանորոգման համար: Այս գումարից Օլավերդ գյուղի դպրոցի համար 40 000 լարի է հատկացվել:

Բրատիսլավ Իգիթխանյան