Վրաստանի սպառողների իրավունքների, սննդամթերքի անվտանգության չափանիշների մասին և շատ այլ թեմաների շուրջ JNEWS.GE–ն զրուցեց Սպառողների շահերի պաշտպանության Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի ծրագրերի համակարգող Լիա Թոդուայի հետ:
Վրաստանում չկա օրենք, որը պաշտպանում է սպառողների իրավունքները, ինչպե՞ս է պաշտպանվում է նրանց պարենային անվտանգությունը:
Վրաստանում չկան սպառողների շահերը պաշտպանող օրենքներ, այն չեղյալ է հայտարարվել 2012 թվականից, բայց սննդամթերքի անվտանգության մասին կա սննդամթերքի անվտանգության կոդեքս և այդտեղ կա առաջընթաց: Այսինքն, Վրաստանը 2006-2007 թվականներին չի վերահսկել սննդի անվտանգությունը, և այժմ այդ գործընթացը արդեն սկսվել է: Կա սննդամթերքների գործակալություն, որը վերահսկում է արտադրանքը, որոնք վաճառվում են և ստուգում է արտադրությունը: Բայց շատ փոքր մասշտաբներով` 10 անգամ ավելի քիչ է, քան այն պետք է լինի:
Ու՞մ կարելի է դիմել, եթե գնորդը գնել է անորակ սննդամթերք:
Սննդամթերքների գործակալությունում կա թեժ գիծ, կարող եք զանգահարել այնտեղ, և նրանք կարձագանքեն բողոքին: Հնարավոր է զանգահարել կամ գրել մեր կայքին` momxmarebeli.ge, կամ զանգահարեք մեզ: Մեզ պետք է, որ նշեք խանութի ճշգրիտ հասցեն և արտադրանքի տեսակը, որի վերաբերյալ է հայցը:
Իսկ դուք իրավունք ունե՞ք ստուգել խանութները և որքա՞ն հաճախ են նրանք ստուգվում:
Ոչ, մենք չունենք որևէ իրավունքներ, ունի միայն Սննդամթերքների գործակալությունը (Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալություն): Մենք պարզապես ոչ պետական կազմակերպություն ենք, մենք ինչպես սովորական մարդիկ կարող ենք գնել ապրանքը և տանել ախտորոշման, ապա հրապարակել դրանց արդյունքները: Սննդամթերքների գործակալությունը կարող է իր սեփական նախաձեռնությամբ ստուգել, ինչպես նաև բողոքների հիման վրա ևս կարող է ստուգել:
Ինչքանով կարելի է վստահել առանց GMO գրություններին, ստուգվում է արդյո՞ք դա:
Առանց GMO գրությունները հավանաբար գովազդային հնարք է, բայց եթե արտադրանքը պարունակում է GMO, ըստ վրացական օրենսդրության, նրանք պարտավոր են գրել, որ պարունակում է GMO և դա ստուգվում է, բայց ես պարզապես նորից եմ կրկնում, որ մասշտաբները շատ փոքր են: Իհարկե, ասել, որ բոլոր ապրանքները փորձարկվում են անիրատեսական է:
Այսինքն, ստացվում է, որ ոչ մի երաշխիք չկա, որ բոլոր ապրանքները, որոնք մտնում են երկիր ստուգվում են …
Ոչ: Այդպիսի բան չկա: Ընդհանրապես Սննդամթերքների գործակալությունը անցկացնում է 5000 ստուգումներ մեկ տարվա ընթացքում: Դա շատ քիչ է, և հավանականությունը մեծ է, որ մենք կարող ենք օգտագործել ցածր որակի արտադրանք: Ժամկետանց ապրանքների ներմուծումը իհարկե չի թույլատրվում, եթե մաքսակետում հայտնաբերվի այդպիսի ապրանք, այն անմիջապես կոչնչացվի:
Իսկ ինչպես են վերահսկվում խանութները:
Խանութները իրենք պետք է վերահսկեն և կանխեն վաճառքը, եթե Գործակալությունը հայտնաբերի, որ խանութը վաճառում է ժամկետանց արտադրանք, առաջին անգամի համար տուգանվում է 400 լարիով, երկրորդ անգամի համար 1200 լարիով: Եթե սպառողը հայտնաբերի ժամկետանց ապրանք, կամ կարող է դիմել Գործակալությանը կամ մեզ:
Ով է կազմում չափանիշները, և անհրաժեշտ են արդյոք դրանք:
Չափանիշները այժմ այլևս պարտադիր չեն: Պարտադիր են համարվում տեխնիկական կարգավորումները: Այն, որ չափանիշները առաջ պարունակում էր և տեխնիկական, և այլ պայմաններ, այժմ դրանք բաժանել են երկու փաստաթղթերի: Տեխնիկական բնութագրերը դարձան պարտադիր տեխնիկական կանոնակարգեր: Դրանք ընդունում է Կառավարությունը, և դրանք պարտադիր են բոլորի համար: Չափանիշների մյուս մասը պարտադիր չեն: Օրինակ, տեխնիկական կանոնակարգը հիգիենայի վերաբերյալ, սննդի արդյունաբերության օբյեկտների հիգիենան, մաքրությունը` սա պարտադիր է բոլորի համար: Կամ էլ օրինակ, մանրէաբանական աղտոտումը, որը չպետք է լինի և այլն:
Ինչպես է վերահսկվում հացի արտադրությունը և, ընդհանրապես, վերահսկվում է արդյոք այն:
Այո, հացի հետ կապված կան խնդիրներ է, բայց Վրաստանը մտադիր է մինչև ամսվա վերջ ընդունել տեխնիկական կանոնակարգեր հացի հետ կապված: Առնվազն, կհաստատվի թե ինչ կարելի է վաճառել, հացի անվան տակ: Այժմ կարելի է վաճառել ամեն ինչ, քանի որ չկա կարգավորում: Կարգավորում կմտցվի նաև այլ սննդամթերքների հետ կապված, բայց առաջին հերթին` հացը: Մինչ հունվարի 1-ը պետք է սահմանվի այդ կարգավորումը, ըստ երևույթին դիմադրում են արտադրողները, այդ պատճառով էլ այն ձգձգվում է:
Շուշան Շիրինյան