Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Վրաստանում ապրիլի 21-ից մինչև 24-ը սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, խոնավ օդի զանգվածների տարածում, ամպրոպ և անձրև:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 22-ից բարձրլեռնային շրջաններում հնարավոր է ձյուն, իսկ ծովում սպասվում է 3-4 բալ փոթորիկ:

Գործակալության տվյալներով, ժամանակ առ ժամանակ քամին կփչի արևմտյան ուղղությամբ:

«Հորդառատ անձրևները կարող են գետերում զգալիորեն բարձրացնել ջրի մակարդակը և գետերի վարարման և սողանքների պատճառ դառնալ», – ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: