2020 թվականին Վրաստանի ՊԱԾ-ը դրական առաջարկություն է տվել Վրաստանի քաղաքացիություն շնորհելու շուրջ 8 հազար դիմումների և շուրջ 18 հազար տարատեսակ կացության թույլտվությունների դիմումների առթիվ: Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վախթանգ Բաթիաշվիլին:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով պետական անվտանգության շահերը, բացասական պատասխան է տրվել քաղաքացիություն ստանալու ավելի քան 200, իսկ կացության թույլտվություն ստանալու շուրջ 2,4 հազար դիմումների առթիվ:
«Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ ուշադրություն է դարձնում միգրացիոն ալիքների դիտարկմանը», – հայտարարել է Բաթիաշվիլին:
Նրա խոսքով, անցած մեկ տարվա ընթացքում գործառնական գործունեության արդյունքում Պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է մի շարք անձանց, ովքեր փորձել են ապօրինի մուտք գործել Վրաստան և ձեռք բերել տարբեր տեսակի կացության թույլտվություններ: Բացահայտվել են նաև նրանց աջակցող կազմակերպություններն ու անհատները:
Այս փաստերին հետագա արձագանքելու նպատակով Պետական անվտանգության ծառայությունը համակարգված աղշխատել է ինչպես Արդարադատության նախարարության, այնպես էլ Վրաստանի ՆԳ նախարարության և տարբեր պատկան մարմինների հետ: