Արաբական Միացյալ Էմիրություններում մնացած Հայաստանի քաղաքացիները հայրենիք կվերադառնան Վրաստանի օգնությամբ: Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները:
«Fly Dubai» ավիաընկերությունը Դուբայ-Թբիլիսի չվերթն իրականացնելու է Վրաստանի քաղաքացիներին փոխադրելու համար: Հայաստանի դեսպանության միջնորդությամբ, նույն չվերթով կտարհանեն նաև Հայաստանի քաղաքացիներին:
Չվերթը կիրականացվի ապրիլի 21-ին: Հայաստանի քաղաքացիները Թբիլիսիի օդանավակայանից հայրենիք կվերադառնան ավտոբուսներով: