Դեկտեմբերի 21-ին Ախալքալաքի թիվ 2 ռուսական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ-վրացական բարեկամությանը։
Օրվա պատվավոր հյուրերը հայկական և վրացական եկեղեցու, ինչպես նաև տեղական իշխանության ներկայացուցիչներն էին։
Հայ և վրաց ազգերի բարեկամությունը սկիզբ է առել անհիշելի ժամանակներից, որը անցնելով բազում փորձությունների միջով, հասել է մինչ մեր օրերը: Այսօր ազգերի բարեկամության անցյալը, ներկան և ապագան ներկայացրեցին №2 դպրոցի բարձր դասարանի աշակերտները:
Դպրոցի փոխտնօրեն Անահիտ Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել մեր ազգերի միջև եղած բարեկամությունը։ Մասնակիցները բավականին ոգևորված են, ամեն ինչ արել ենք հնարավորինս լավ ներկայանալու համար, քանի որ թեման պատասխանատվության է արժանի»։
Միջոցառման բացման հայտարարությունից հետո հնչեցին Հայաստանի և Վրաստանի օրհներգերը, որին հաջորդեց հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով արտասանություններն ու երգերը։
Ջուլիետա Տոնականյան