Սալամ պլատֆորմը «Սովորեցրու վրացերեն անվճար» ֆլեշմոբ է անցկացնում սոցիալական կայքերում: Նպատակն է՝ ոչ վրացալեզու ուսանողների համար «1+4» կրթական նախագծի նախապատրաստական կուրսը դարձնել անվճար։ Ուսանողների փաստարկներն ու ԿԳ նախարարության պարզաբանումը:

Սալամի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է՝

«Պետական ​​լեզուն պետք է անվճար լինի».

• Ինչո՞ւ ենք վրացերենի նախապատրաստական ​​դասընթացի համար վճարում 2225 լարի։
• Ձեր կարծիքով որքանո՞վ է արդար պետական ​​լեզվի համար վճարելը:

Պլատֆորմի հիմնադիրներից Կամրան Մամմադլին ասում է, որ նախաձեռնությունը ոչ միայն վրացալեզու ուսանողների համար է, այլև ընդանուր կրթական համակարգի մեջ փոփոխություններ մտցնելն է:

vraceren sovorel anvchar

«Քանակական հարցում ենք անցկացրել, որին մասնակցել է մոտ 430 ուսանող, ովքեր այդ ծրագրով են սովորել, կամ հիմա սովորում են, հարցաշարի գլխավոր հարցն էր, թե ինչքանով է արդարացի նախապատրաստական կուրսի վճարովի լինելը, և մոտավոր մինչև 70%-ն ասել են, որ դա անարդար է, 15%-ը հրաժարվել է պատասխանելուց, իսկ մյուս 15%-ն պատասխանել է, որ կարելի է ասել արդարացի է», – ասում է Կամրանը։

Ինչու՞ են կիսատ թողնում կրթությունը հարցին, երիտասարդները պատասխանել են՝ ֆինանասավորման պատճառով:

Այս քարոզարշավը չի ավարտվի այսքանով, կազմակերպության ներկայացուցիչները #սովորեցրուվրացերենանվճար կարգախոսով թռուցիկներ են փակցրել մետրոների կայարաններում, կենտրոնական փողոցներում։ Նրանց ցանկությունն է, որ իրենց նախաձեռնությունն ավելի տարածվի և բոլորը տեղյակ լինեն:

Նախաձեռնության հեղինակները նաև ուսանողների հետ հարցազրույցների շարք կներկայացնեն, որպեսզի ազգությամբ վրացի ուսանողներին կարողանան ավելի մանրամասն բացատրել նախագծի մասին: Այդ տեսանյութերում կներառեն տարբեր ուսանողների անհատական պատմություններն ու խնդիրները՝ կապված ուսումնական գործընթացի հետ: Ինչպես նաև բլոգներ ունեն, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողները խոսում են վերոնշյալ հարցի մասին։

ვრაცერენ

Ապրիլի 14-ին նրանք հանդիպում է անցկացվել, որտեղ խոսվել է վրաց լեզվի գրականության և քերականության դժվարությունների մասին։

«Մենք ուզում ենք նաև ֆորմալ ձևով դիմել կրթության և գիտության նախարարությանը, ծրագրում ենք նաև աշխատանքային հանդիպումներ, որպեսզի պետությունը քայլեր ձեռնարկի այս հարցի հետ կապված և ունենք ծրագրած մի մեծ գործ, որը որ «կստիպի» պետությանը, որպեսզի նախապատրաստական կուրսն անվճար դարձնի»,- ասում է Կամրան Մամմադլին։

Կամրանը կարծում է, որ ընդհանուր առմամբ կրթության համակարգում ռեֆորմ է պետք անել։

«#սովորեցրուվրացերենանվճար նախագիծը այսբերգի այն մի կաթիլն է, որով էլ մենք բաց և ուղիղ խոսում ենք կրթության ասպարեզում գոյություն ունեցող մինուսների մասին։ Իհարկե, այդ հեշթեգի շուրջ խոսվում է միայն նախապատրաստական կուրսի անվճարության մասին, սակայն մենք փորձում ենք ցույց տալ այսբերգի մյուս մասը, որը մեծ խնդիր է իրականում»:

Ըստ Կամրանի, այդ թերությունների մեջ է մտնում նաև այն, որ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում և գյուղերում ավելի քիչ են մանկապարտեզներ, ըստ այդմ, վրաց լեզվի ուսուցման մակարդակը շատ թույլ է այդ դպրոցներում։

«Օրինակ, Դմանիսիի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված գյուղերում մանկապարտեզներ չկան, իսկ վրացիներով բնակեցված գյուղերում՝ կա։ Տարբերությունը շատ բացահայտ և աչքի ընկնող է»։

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ այն գումարը, որը ուսանողները վճարում են նախապատրաստական կուրսի համար, պետք է պետությունը վճարի, քանի դեռ դպրոցնեռրում վրացերենի ուսուցումը նորմալ չի ընթանում։

«Անարդարացի է այն, որ բարձրագույն կրթության համար վրացալեզու ուսանողների համար պետությունը վճարում է 25%-ը, իսկ ազգային փոքրամասնության ուսանողների համար ընդամենը՝ 10%։ Օրինակ, եթե ամեն տարի ընդունվել է 26 000 վրացի ուսանող, այստեղից պետությունը 12 000 ուսանողի ուսման վարձն է վճարում ամբողջ Վրաստանում, իսկ, երբ հարցը վերաբերում է էթնիկ փոքրամասնությունների ներկակացուցիչ ուսանողներին, օրինակ, եթե այս տարի ընդունվել է 1 200 ուսանող, ապա այստեղից հովանավորում է միայն 200 ուսանողի»:

Հատկանշական է, որ հայ ուսանողները բաժանվել են երկու խմբի, մի մասը կարծում է, որ պետք է դառնա անվճար, իսկ մյուս մասն ասում է, որ առանց այդ էլ «1+4» նախագիծը ինքնին մեծ աջակցություն է ոչ վրացալեզու ուսանողների համար։

Այդ նախագծին կողմ, և իր սոցիալական հարթակում գրառում կատարած, Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Գոհար Աղջոյանը բացատրում է, թե ինչու է կողմ այս նախաձեռնությանը։

Gohar Axjoyan

«Այս թեմայի շուրջ պահանջները շատ թռուցիկ ու լակոնիկ է ներկայացված, սա չպետք է լինի ուղղակի ֆեյսբուքյան չելենջ և ես կարծում եմ կազմակերպիչները այդպես չեն թողնի։ Պահանջը միայն նրանում չի կայանում, որ 0 կուրսը լինի անվճար, այլ նաև վերլուծել թերությունները, քանի որ 0 կուրսը շատ թերություններ ունի, և արդեն 12 տարի է այդ թերությունները չեն վերացվում, նույնիսկ չի խոսվում այդ մասին»:

Ապագա հոգեբանը հավելում է, որ 0 կուրսը պետք է անվճար լինի։

«Ջավախքում վրացերենի մասնագետներ շատ քիչ ունենք: Մինչև պետությունը չլուծի այս հարցը, որ վրացերեն դասավանդող ուսուցիչը վրացերեն իմանա, իրավունք չի ունենա աշակերտներից պահանջել, որ իրենք վրացերեն սովորեն։ Ամեն մարդ չի, որ ունի ներքին մոտիվացիա, լեզուն սովորելու։ Պետությունը պարտավոր է, կրթության մակարդակը բարելավել»:

Գոհարը նաև նշում է, որ համալսարաններում կան անվճար ֆակուլտետներ, որոնք փակ են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։

«Թերություն է նաև այն, որ վարցիների համար կան 50, 75 և 100 տոկոսանոց գրանտներ, իսկ էթնիկ փոքրամասնությունների համար միայն 100 տոկոսանոց գրանտ, և կարող են ընդունվել միայն 100 հայ և 100 ադրբեջանցի ուսանող, ինչը նույնպես սխալ է»:

Իլիայի պետական համալսարանի ուսանողուհի Սեդա Գիգոլյանը նույնպես հանաձայն է 0 կուրսն անվճար դարձնելու նախաձեռնությանը։

Seda Gigolyan

«Մենք Վրաստանի քաղաքացի ենք ու Վրաստանի էթնիկ բնակիչները չպետք է վճարեն վրացերեն լեզուն սովորելու համար:
Ազգային քննությունների միջոցով երևի 50%-ն էլ չի ընդունվում անվճար, քանի որ մարդիկ կան, մաթեմատիկա ու տրամաբանություն չգիտեն, և ինչու՞ պետք է տուժվեն և վրացերենը սովորեն փողով։ Նրանք պետք է այնպես անեն, որ մենք դպրոցից սկսենք վրացերենը լավ սովորել, որպեսզի հետագայում խնդիրների առջև չկանգնենք»:

Սեդան նաև նշում է, որ եթե անվճար լինի նախապատրաստական կուրսը, ապա ավելի շատ ընդունվողներ կլինեն, և այնտեղ որտեղ էթնիկ փոքրամասնություններ են ապրում ավելի լավ կտիրապետեն պետական լեզվին:

Չնայած այն հանգամանքին, որ շատ ուսանողներ կողմ են այս նախաձեռնությանը, կան նաև այնպիսինները, ովքեր միանշանակ սխալ են համարում այս նախաձեռնությունը։

Իլիայի պետական համալսարանի ուսանողուհի Ժաննա Չոգանդարյանը ասում է, որ «1+4» նախագիծն արդեն իսկ մեծ առավելություն է էթնիկ փոքրմասնությունների ներկայացուցիչների համար։

Zhanna sirun Zhanna

«Իհարկե, լավ կլիներ, եթե հայ և այլ ոչ վրացալեզու ուսանողների համար 0 կուրսը լիներ անվճար, սակայն մենք դա չենք կարող պահանջել, ինչու՞, քանի որ բացի դրանից, որպես ազգային փոքրամասնություն մենք շատ ու շատ առավելություններ ունենք քննություն տալու ժամանակ, համեմատած վրացի ուսանողների հետ։ Մենք միայն ընդհանուր ունակություններ ենք հանձնում ու ընդունվում համալսարաններ, նույնիսկ՝ անվճար։ Իսկ մյուս ուսանողները ահավոր շատ են տանջվում գոնե 50-75% գրանտ ստանալու համար, իրենք 3-4 քննություն են հանձնում»:

Ժաննան նշում է. «Վրաստանը յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ դիմորդի տվել է հնարավորություն, որ իրենք ևս վրացիների նման տան ազգային քննությունները և ընդունվեն համալսարան: Նախապատրաստական կուրսը ուսանողների համար մեծ պլյուս է, բայց նրանք մտածում են, որ պետությունը պարտավոր է ու վերջ։ Եթե նախապատրաստական կուրսը լինի անվճար էֆեկտն այդքան մեծ չի լինի, քանի որ, երբ ուսանողը վճարում է, ավելի լավ է սովորում»:

Նա կարծում է, որ պետությունը կարող է, օրինակ՝ զրո կուրսն ավարտելուց հետո ուսանողն առաջին կուրս ընդունվելու համար հանձնի բոլոր այն քննությունները, որոնք հանձնում են վրացիները։ Այս դեպքում ամեն ինչ արդար կլինի։

Մարի Գինոսյանը, ով արդեն մագիստրատուրայի ուսանողուհի է, նույնպես նշում է, որ նախապատրաստական կուրսի անվճար լինելը սխալ է։

Mari Ginosyan

«Միանշանակ համաձայն չեմ, որ անվճար լինի, քանի որ այն համարվում է «1+4» ծրագրի բաղկացուցիչ մաս ու մեկ առարկայով՝ ընդհանուր ունակություններով հանձնում ենք մի ամբողջ բակալավրի ծրագրի քննություն, և եթե այն դառնա անվճար դա կհանգեցնի նաև որոշ առումով ուսանողների դեմոտիվացիայի դեպի բակալավրի աստիճան: Որովհետև ուսանողների մոտ ցանկություն կառաջանա սովորել միայն պետական լեզուն և չշարունակել, քանի որ արդեն մեկ տարի սովորել է անվճար, նաև դիմորդը չի պատրաստվի քննություններին այնպիսի եռանդով ինչպես հիմա»:

Մարին հավելում է, որ վերջին 10 տարիների ընթացքում պետությունը ամեն կերպ վրացերենի ուսուցման համար քայլեր է առաջարկել է:

«Նախաձեռնողներին կոչ եմ անում փոխել գաղափարախոսությունը, ոչ թե պահանջել 0 կուրսն անվճար դարձնել, այլ ավելացնի անվճար սովորողների քանակը»:

Հատկանշական է, որ 2019 թվականի համեմատ, երբ վրացական բուհեր ընդունվել են 436 ուսանող, 2020 և 2021 թվականներին այդ թիվը նվազել է, 2020-ին այն եղել է 252, իսկ 2021-ին՝ 292։

!function(e,i,n,s){var t=”InfogramEmbeds”,d=e.getElementsByTagName(“script”)[0];if(window[t]&&window[t].initialized)window[t].process&&window[t].process();else if(!e.getElementById(n)){var o=e.createElement(“script”);o.async=1,o.id=n,o.src=”https://e.infogram.com/js/dist/embed-loader-min.js”,d.parentNode.insertBefore(o,d)}}(document,0,”infogram-async”);

students
Infogram

Իսկ «Սովորեցրու վրացերեն անվճար» ֆլեշմոբի առնչությամբ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից JNEWS-ին գրավոր դիմումին պատասխանել են.

«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հատուկ կարևորում է վրացերենի ուսուցման ծրագիրը (1+4): Ըստ այդմ՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողներին աջակցելու համար, նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում ծրագրում առկա տեղերի և ֆինանսավորման ավելացման ուղղությամբ»:

Գայանե Ակոջյան