Հուլիսի 27-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակի 73 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 390-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հուլիսի 26-ը կիրակի էր, կորոնավիրուսի ախտորոշում իրականացնող որոշ լաբորատորիաներ չեն աշխատել։
Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ն այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 711 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 221 է։
Մեկ օրում վիրուսից բուժվել է 187 պացիենտ, ընդհանուր առմամբ` 26 665, փաստացի բուժվում է 9 793 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 157 466 թեստավորում: