Ազգությամբ ադրբեջանցի մի խումբ անձինք վրացական Սադախլո քաղաքում հարձակվել են հայի վրա:
Այս մասին հայտնել է «Ալիք մեդիայի» լրագրող Նորայր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Ադրբեջանցիները խմբով հարձակվել են և ծեծել են մի երիտասարդ հայի՝ Սադախլո քաղաքում և դիմել փախուստի: Դեպքը տեղի է ունեցել տարածքային ոստիկանական պահակակետի մոտակայքում», – նշել է լրագրողը:
Լրագրողի խոսքով՝ դրսից կան մարդիկ, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը: