Այսօր Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի իրավապահ համակարգերի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։
«Ընդգծվեց ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում երկու երկրների պատկան մարմինների միջև փորձի փոխանակման կարևորությունը»,- նշված է տեղեկության մեջ: