Ներքին Գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին շնորհավորեց Ոստիկանության ակադեմիայի առաջին շրջանավարտներին «Ոստիկանական վերահսկման բնագավառում հանրային իրավունքի Մագիստրոսական ծրագրի» կուրսի հաջող ավարտի կապակցությամբ և շնորհեց դիպլոմներ:
2014թ.-ին Ոստիկանության ակադեմիայում նոր մագիստրոսական ծրագրում ընդունվեց 39 ուսանող: Բոլոր մագիստրոսները աշխատանքի կանցնեն Ներքին Գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում:
«Ինձ համար, որպես Ներքին Գործերի նախարարի, շատ կարևոր է Նախարարություն ներգրավել որակյալ, ժամանակակից մտածող, կրթված և մոտիվացված կադրերի, քանի որ ես շատ լավ գիտակցում եմ, որ անհնար է զարգացնել համակարգը առանց նոր գաղափարների և հնարավորությունների օգտագործման: Մեր մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել կրթված անձնակազմ, ովքեր ունեն համապատասխան հմտություններ աշխատելու Ներքին Գործերի նախարարության համապատասխան բաժիններում», – հայտարարել է Գիորգի Մգեբրիշվիլին:
Ոստիկանության ակադեմիայի Մագիստրոսական ծրագիրը միակ անվճար ծրագիրն է ամբողջ երկրում: Ակադեմիայում ուսման ընթացքում ուսանողներին տրամադրվում է սնունդ և համազգեստ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բնակարան: Ակադեմիայի ռեկտոր Գիվի Միքնաձեն շրջանավարտներին հաջողություն է մաղթել և նվիրել հիշարժան նվերներ:
Լուսինե Աստոյան