Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և իր ընտանիքի անդամների հանդեպ սպառնալիքի փաստով ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել:
Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Բորցվաձեի հայտարարությամբ, նոյեմբերի 10-ին, նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է ներքին գործերի նախարարությանը և հայտնել, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, իր և իր ընտանիքի անդամների հասցեին հնչեցվել են սպառնալիքներ:
Վլադիմիր Բորցվաձեի հայտարարությամբ, նույն օրը, ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտը հետաքննություն է սկսել համակարգչային համակարգ ներխուժելու և սպառնալու փաստերով: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 284-րդ հոդվածի առաջին մասով և 151-րդ հոդվածի առաջին մասով:
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 9, 10 և 11-ին իմ և իմ զավակների՝ Թեյմուրազի և Քեթևանի հասցեին կարճ տեքստային հաղորդագրությունների միջոցով ուղարկվել են սպառնալի բովանդակության ուղերձներ: Հաղորդագրությունները պարունակում էին շատ ծանր բովանդակություն: